
Իրանն առաջարկել է տարածաշրջանային դաշինք ստեղծել՝ առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության
Իրանը հայտարարել է պետությունների դաշինք ստեղծելու անհրաժեշտության և պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու և ռազմական համագործակցությունը զարգացնելու համար՝ առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության. TACC-ի փոխանցմամբ՝ ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
«Տարածաշրջանի երկրները երբեք կարիք չեն ունենա հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող պետության, որը կապահովի իրենց անվտանգությունը, մի պետության, որը Իսրայելի անվտանգությունն ու շահերը դնում է ամեն ինչից վեր», – նշել են իրանցի զինվորականները։


