
Երեկ Հակոբ Ասլանյանն ասում էր՝ «դիմացեք, 2 ամիս բան մնաց, հեսա Նիկոլին ռադ կանենք իր ընկերներով», մե՛նք իրենց ռադ արինք․ Ալեն Սիմոնյան
Երեկ հա՛մ ծիծաղելի, հա՛մ նողկալի դեպք է տեղի ունեցել․ պատգամավոր Հակոբ Ասլանյանը դուրս էր եկել անհայտ կորածների ծնողների մոտ ու ասում էր՝ «դիմացեք, երկու ամիս բան մնաց, հեսա Նիկոլին ռադ կանենք իր ընկերներով, կեթան»․ ԱԺ-ի հերթական նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հիշեցի, թե ինչպես էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում ու աղաչում, որ մնա մեր խմբակցության մեջ։ Առաջարկություններ էր անում, ասում էր՝ սառեցնենք։ Ուզում եմ իրեն շնորհավորել, որ մե՛նք իրենց ռադ արինք, բայց նենց պահեցինք, որ, այնուամենայնիվ, թոշակը ստանա, կստանաս, մի՛ անհանգստացիր», – դիմելով Հակոբ Ասլանյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը։


