
Իրանի դեմ ԱՄՆ պատերազմն ապացուցում է, որ Հս․ Կորեան ճիշտ որոշում է կայացրել՝ պահպանելով իր միջուկային զենքը․ Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմն ապացուցում է, որ իր երկիրը ճիշտ որոշում է կայացրել՝ պահպանելով իր միջուկային զենքը․ գրում է CNN-ը։
Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովում ունեցած ելույթում Կիմ Չեն Ընը մեղադրել է Վաշինգտոնին «պետության կողմից հովանավորվող ահաբեկչության և ագրեսիայի» համար։
Նա նշել է, որ «ներկայիս իրավիճակը հստակ ապացուցում» է, որ Հյուսիսային Կորեան ճիշտ էր, երբ մերժեց ԱՄՆ-ի ճնշումներն ու «քաղցր խոսքերը», որոնցով իրեն համոզում էին հրաժարվել միջուկային զինանոցից։
Կիմ Չեն Ընը հավելել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակն այժմ «անշրջելի» է։


