
Գերմանիայի նախագահը Թրամփին համեմատել է Պուտինի հետ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Դոնալդ Թրամփին համեմատել է Վլադիմիր Պուտինի հետ՝ ասելով, որ երկուսն էլ ոչնչացրել են իրենց երկրների հարաբերությունները Եվրոպայի հետ․ գրում է The Telegraph-ը։
Շտայնմայերը սուր քննադատության է ենթարկել Թրամփի սկսած պատերազմն Իրանի դեմ՝ նշելով, որ Տրանսատլանտյան դաշինքի համար «հետդարձի ճանապարհ չկա» Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի սկզբից ի վեր։
«Ինչպես ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հետդարձ չի լինի 2022 թվականի փետրվարի 24-ից առաջ, այնպես էլ կարծում եմ, որ տրանսատլանտյան հարաբերություններում հետդարձ չի լինի 2025 թվականի հունվարի 20-ից առաջ», – ասել է Գերմանիայի նախագահն՝ ակնարկելով Ուկրաինա ռուսական ներխուժումը և Թրամփի երդմնակալության օրը։


