25 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն հետաձգել է Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքը՝ Իրանի ճգնաժամի պատճառով

ԵՄ-ն հետաձգել է Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքը՝ Իրանի ճգնաժամի պատճառով

Եվրամիությունը մտափոխվել է Ռուսաստանից նավթի ներմուծման լիակատար արգելքի հարցում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո․ հայտնում է L’AntiDiplomatico-ն։

Հրապարակման համաձայն՝ ապրիլի 15-ին նախատեսված ռուսական նավթի ներմուծման մշտական ​​արգելքի առաջարկն անորոշ ժամանակով հետաձգվել է։

Հրապարակումը նշում է, որ որոշումը կարող է պայմանավորված լինել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ, քանի որ Թեհրանն, ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների, կասեցրել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով, որը նավթի մատակարարումների տարանցիկ կետ է։

Արդյունքում՝ Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարն՝ առաջացնելով լարվածություն, որը «ոչ մի եվրոպական մայրաքաղաք չէր կարող անտեսել»։

Հրապարակումը նշում է, որ մինչև 2027 թվականի ավարտը ռուսական նավթի ներմուծման լիակատար դադարեցման կոչ անող օրինագիծը միայն կմեծացնի շուկայի վրա ճնշումը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026