29 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
 Լատվիան ու Էստոնիան հայտնել են իրենց օդային տարածք ներխուժած անօդաչուների մասին

 Լատվիան ու Էստոնիան հայտնել են իրենց օդային տարածք ներխուժած անօդաչուների մասին

Լատվիան ու Էստոնիան հայտնել են իրենց օդային տարածք ներխուժած անօդաչուների մասին․ գրում է «Дождь»-ը։

Delfi-ի հաղորդմամբ՝ Լատվիայի զինված ուժերը հայտնել է, որ Ռուսաստանից իրենց օդային տարածք են մուտք գործել երկու անօդաչու թռչող սարք։

Նշվում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս չի պատճառվել։ Հաղորդվում է, որ անօդաչուներից մեկը պայթել է, մինչդեռ երկրորդ անօդաչու թռչող սարքը «շրջանցել է ճանապարհը և ուղղվել դեպի Ռուսաստան»։

Լատվիայի զինվորականների խոսքով՝ անօդաչու թռչող սարքը կարող էր պատկանել կա՛մ Ռուսաստանին, կա՛մ Ուկրաինային, և չկա որևէ ապացույց, որ այն միտումնավոր ուղղված է եղել Լատվիայի ուղղությամբ։

Էստոնիայում անհայտ անօդաչու թռչող սարքը հարվածել է էլեկտրակայանին։ Դատախազությունից հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը միտումնավոր չի ուղղվել դեպի Էստոնիա, և էլեկտրակայանը որևէ վնաս չի կրել։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026