25 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատիկանը նոր ուղեցույցներով թույլատրում է կենդանիների օրգանների փոխպատվաստումը մարդկանց

Վատիկանը նոր ուղեցույցներով թույլատրում է կենդանիների օրգանների փոխպատվաստումը մարդկանց

Կաթոլիկ եկեղեցին դեմ չէ մարդկանց փոխպատվաստման համար կենդանիների օրգանների, հյուսվածքների կամ բջիջների օգտագործմանը․ գրում է Euronews-ը։

Նշվում է, սակայն, որ գլխավոր պայմանն այն է, որ բժիշկները հետևեն պատշաճ էթիկական չափանիշներին։

Այս առնչությամբ Վատիկանը հրապարակել է փաստաթուղթ, որում բացատրվում է, թե նման դեպքերում բժիշկներն ինչ պետք է հաշվի առնեն բժշկական և էթիկական տեսանկյունից։

«Կաթոլիկ ուսմունքը կրոնական կամ ծիսական հիմքերով որևէ արգելք չի նախատեսում մարդկանց փոխպատվաստման նպատակով որևէ կենդանու՝ որպես օրգանների, հյուսվածքների կամ բջիջների աղբյուր օգտագործելու համար», – ասվում է Վատիկանի հրապարակած փաստաթղթում։

Վատիկանը նշում է, որ չնայած օրգանների փոխպատվաստումն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում աշխարհում, բավարար քանակությամբ մարդկային դոնորներ չկան։ Քսենոտրանսպլանտացիան՝ կենդանիների օրգանների օգտագործումը մարդկանց համար, կարող է լուծել այս խնդիրը՝ ապահովելով օրգանների, հյուսվածքների և բջիջների շատ ավելի մեծ քանակ։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026