
Արշակ սրբազանի գործը կմակագրվի այլ դատավորի
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 25-ին, քննվում էր արքեպիսկոպոս Արշակ սրբազանի գործը։
Նիստի մեկնարկելուն պես հոգևորականի փաստաբաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ ունի բացարկի միջնորդություն։ Նա բացարկ հայտնեց դատավորին՝ հետևյալ հիմնավորմամբ․ դատավոր Գևորգ Մանուկյանը մտերմիկ հարաբերություններ ունի քննչական մարմինների ծառայողների հետ, որոնք ներգրավված են Սրբազանին վերագրվող գործում։
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի մեկ այլ փաստաբան Արսեն Բայանն էլ դատավոր Մանուկյանին հորդորեց՝ նույն հիմքով ինքնաբացարկ հայտնել։
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց բավարարել բացարկը։
«Գործը կհանձնվի դատարանի աշխատակազմ՝ վերամակագրման համար»,- նշեց Մանուկյանը։


