25 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի պատերազմը շատ ավելի վատ զարգացում կունենա, քան 2003-ի Իրաքի անօրինական պատերազմը․ Իսպանիայի վարչապետ

Իրանի պատերազմը շատ ավելի վատ զարգացում կունենա, քան 2003-ի Իրաքի անօրինական պատերազմը․ Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իրանի պատերազմը «շատ ավելի վատ» զարգացում կարող է ունենալ, քան 2003 թվականին Իրաք ամերիկյան ներխուժումը․ գրում է Euronews-ը։

«Սա նույն սցենարը չէ, ինչ Իրաքի անօրինական պատերազմը։ Մենք կանգնած ենք շատ ավելի վատ իրավիճակի առաջ՝ շատ ավելի վատ, որի հնարավոր ազդեցությունը շատ ավելի լայն և շատ ավելի խորը կլինի։ Այս անգամ սա աբսուրդային և անօրինական պատերազմ է․ դաժան պատերազմ, որը մեզ հետ է պահում մեր տնտեսական, սոցիալական և բնապահպանական նպատակներին հասնելուց», – ասել է Սանչեսը։

Հիշեցնենք, որ Սանչեսը մերժել էր Վաշինգտոնի խնդրանքը՝ օգտագործել Իսպանիայի ռազմական բազաներն Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար։ Մերժումից հետո Թրամփը սպառնացել էր խզել Իսպանիայի հետ առևտրային կապերը՝ հայտարարելով, թե «մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ»։ 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026