25 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դանիայի վարչապետը հրաժարական է տվել, սակայն կբանակցի կոալիցիա կազմելու և վարչապետի պաշտոնին վերադառնալու համար

Դանիայի վարչապետը հրաժարական է տվել, սակայն կբանակցի կոալիցիա կազմելու և վարչապետի պաշտոնին վերադառնալու համար

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը չորեքշաբթի հրաժարական է տվել՝ խորհրդարանական ընտրություններում կրած ծանր պարտությունից հետո․ գրում է Reuters գործակալությունը։ 

Մասնագետները նշում են, որ ընտրությունների նման արդյունքները կապված են ընտրողների դժգոհությունների հետ, քանի որ կառավարությունը չէր կատարել իր տնտեսական խոստումները։

Նշվում է, որ երեքշաբթի տեղի ունեցած ընտրությունները Ֆրեդերիկսենի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համար ամենավատ արդյունքն են գրանցել 1903 թվականից ի վեր՝ ստանալով ընդամենը 38 տեղ 179 տեղ ունեցող խորհրդարանում։

Չնայած անհաջողությանը՝ սոցիալ-դեմոկրատները Դանիայի ամենամեծ կուսակցությունն են՝ 21.9% աջակցությամբ, ինչը նշանակում է, որ Ֆրեդերիկսենը համարվում է վարչապետի պաշտոնին երրորդ ժամկետով վերադառնալու հնարավորություն ունեցող թեկնածուն․ դա անելու համար նրան սպասվում են կոալիցիոն դժվար և երկարատև բանակցություններ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026