25 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի լրագրողներն ասես հրամանով դադարել են մասնակցել իմ ճեպազրույցներին․ Զախարովա

Ադրբեջանցի լրագրողներն ասես հրամանով դադարել են մասնակցել իմ ճեպազրույցներին․ Զախարովա

Ադրբեջանցի լրագրողներն ասես հրամանով դադարել են մասնակցել իմ ճեպազրույցներին․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ադրբեջանցի լրագրողները, ինձ անհայտ պատճառներով, ասես հրամանով, հույս ունեմ՝ դա հրաման չէ, դադարել են այցելել ճեպազրույցներին․․․ Հույս ունեմ՝ նրանց ոչ ոք չի արգելել դա անել», – նշել է Զախարովան՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, թե նախորդ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի նկատմամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը սպասում է պարզաբանման Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ արված հայտարարության առնչությամբ։

«Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը նման համատեքստում հիշատակելը նրա ժառանգության և Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան է, և չի համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին», – նշել էր Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ ճեպազրույցի ժամանակ լրագրողը մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրապետության մի շարք հոգևորականներ, որոնցից մի քանիսը «ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալներ էին», «փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար»։ Ինչին ի պատասխան Զախարովան պատասխանել էր, որ չի հասկանում՝ ում մասին է խոսում Փաշինյանը, երբ ասում է «ՊԱԿ գործակալներ»՝ միգուցե Հեյդար Ալիևի՞։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026