25 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թշնամիները պատրաստվում են գրավել Իրանի կղզիներից մեկը․Ղալիբաֆ

Թշնամիները պատրաստվում են գրավել Իրանի կղզիներից մեկը․Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է, որ թշնամի պետությունները տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ պատրաստվում են գրավել Իրանի կղզիներից մեկը։

«Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իրանի թշնամիները տարածաշրջանի եկրներից մեկի աջակցությամբ պատրաստվում են գրավել Իրանի կղզիներից մեկը։ Թշնամու բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո», – գրել է նա X-ի իր էջում։

Ղալիբաֆն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում տարածաշրջանի չնշված երկրի բոլոր կենսականորեն կարևոր ենթակառուցվածքները կդառնան հարձակումների թիրախ Իրանի համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026