26 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին

Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանին ուղերձներ է փոխանցում բազմաթիվ միջնորդների միջոցով, սակայն ընդգծել է, որ նման փոխանակումները չեն համարվում բանակցություններ։

«Ամերիկյան կողմի հետ որևէ բանակցություններ կամ քննարկումներ չեն եղել․ իհարկե, արդեն մի քանի օր է՝ ամերիկյան կողմը միջնորդների միջոցով տարբեր ուղերձներ է փոխանցում մեզ, մենք ի պատասխան հայտնում ենք մեր դիրքորոշումը», – ասել է նա։

Արաղչին հավելել է, որ Իրանում ուսումնասիրում են փոխանցված առաջարկները, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026