
Ռիհաննայի տան ուղղությամբ կրակած կինն իրեն մեղավոր չի ճանաչել
Ֆլորիդայի բնակչուհի Իվանա Լիզետ Օրտիզն իրեն մեղավոր չի ճանաչել երգչուհի Ռիհաննայի սպանության փորձի համար․ գրում է Reuters գործակալությունը։
Օրտիզին առաջադրվել է 14 մեղադրանք, որոնք վերաբերում են սպանության փորձին և կիսաավտոմատ հրազենով հարձակմանը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում կնոջը, որպես առավելագույն պատիժ, սպառնում է ցմահ ազատազրկում։
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին կրակոցներ էին հնչել ամերիկյան փոփ աստղ Ռիհաննայի՝ Բևեռլի Հիլզում գտնվող տան ուղղությամբ․ որպես կասկածյալ ձերբակալվել էր 30-ամյա Իվանա Լիզետ Օրտիզը։


