26 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողջի, Դեբեդ ու ևս մի քանի գետերի ավազաններում ջրի ելքը զգալիորեն կմեծանա

Ողջի, Դեբեդ ու ևս մի քանի գետերի ավազաններում ջրի ելքը զգալիորեն կմեծանա

Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ․ տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։

Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 26-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մարտի 27-28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026