26 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղարաբաղում կռվելու և այլնի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Ղարաբաղում կռվելու և այլնի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Կռվելու և այլնի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հետախուզության տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված։
  • Ղարաբաղում իրականացրին իշխանափոխություն, շնորհավորում էին իրար, ու հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։
  • Այն, ինչ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։
  • Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի էլիտան է փախել: Ես ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կմեղադրեմ:
  • Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, և նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։
  • Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։
  • Եթե այս ընդդիմությունն եկավ իշխանության, ինչը ես բացառում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում, ինչո՞ւ է լինելու պատերազմ։ Որովհետև բոլոր այդ ուժերը հանդես են գալիս խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու տրամաբանությամբ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026