26 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների ընթացքի մասին

Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների ընթացքի մասին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն զեկուցել է «Թրամփի երթուղու», կամ, ինչպես այն անվանել է նա, «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների ընթացքի մասին։

Նախարարը նշել է, որ թուրքական կողմում ճանապարհի 224 կիլոմետրանոց հատվածում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։

«Ադրբեջանական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին։ «Զանգեզուրի միջանցքի» համար պայմանագիր է կնքվել, բայց շինարարությունը դեռ չի սկսվել։ Կարծում եմ՝ այն շուտով կսկսվի առանց էական ուշացումների։ Նախիջևանի կողմում կա 180 կիլոմետրանոց հատված։ Դրա մի մասը կվերանորոգվի, իսկ մյուս մասը՝ կվերակառուցվի։ Մեր կողմից 224 կիլոմետրանոց հատվածում շինարարությունն արդեն սկսվել է», – հայտարարել է նախարարը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026