
ԱՄՆ վարչակազմը դիտարկում է նավթի գների՝ մինչև 200 դոլար բարձրացման սցենարը․ Bloomberg
ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է նավթի գների՝ մինչև 200 դոլար բարձրացման ազդեցությունն ԱՄՆ տնտեսության վրա։
Bloomberg-ի աղբյուրների համաձայն` էներգակիրների գների կտրուկ աճի սցենարի մոդելավորումը ստանդարտ ընթացակարգ է լարվածության բարձրացման ժամանակահատվածում և կանխատեսում չէ։
Նշվում է, որ այս վերլուծությունը նպատակ ունի ապահովելու, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ լինեն բոլոր հնարավոր սցենարներին, այդ թվում՝ երկարատև հակամարտությանը։
Ըստ գործակալության՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ էլ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մտահոգություն էր հայտնել, որ հակամարտությունը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման և վնասել ԱՄՆ տնտեսական աճին։ Ավելին՝ Բեսենթի խորհրդականներն այս մտահոգությունները փոխանցել են նաև Սպիտակ տանը։


