26 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել․ «Ազատություն»

Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել․ «Ազատություն»

Այսօր Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել․ գրում է «Ազատությունը»։

«Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նրանցից մի քանը ձերբակալված են՝ առանց հստակեցնելու, թե քանի հոգին և ինչ մեղադրանքով։ «Ազատության» տեղեկություններով՝ իրավապահները Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի 11 աշխատակիցներ են տարել դեռ 2023-ին հարուցված քրեական գործի շրջանակներում: Վաղ առավոտյան իր տնից բերման է ենթարկվել նաև նույն բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը: Թե ինչ կարգավիճակ ունեն բերման ենթարկվածները, Հակակոռուպցիոնից ասացին՝ ավելի ուշ կհայտնեն:

Հակակոռուպցիոնի քննիչներն ավելի քան երկու տարի առաջ խուզարկել էին Արմեն Այվազյանի ղեկավարած բաժինը։ Նրան ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ էր հարուցվել: Քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ օրս, սակայն, այս գործով մեղադրյալներ չկային:

Այվազյանը մի ուրիշ՝ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին: Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել»,- գրել է կայքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026