20 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
10 օր առաջ բացարձակ գաղտնիության պայմաններում հանդիպում է կայացել Զելենսկու «խաղաղության բանաձևի» շուրջ. Լավրով

10 օր առաջ բացարձակ գաղտնիության պայմաններում հանդիպում է կայացել Զելենսկու «խաղաղության բանաձևի» շուրջ. Լավրով

Տասն օր առաջ բացարձակ գաղտնիության պայմաններում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» վերաբերյալ հանդիպումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ դրան մասնակցել են արևմտյան երկրները և հավաքական հարավի որոշ պետություններ, գրում է kommersant.ru-ն։

«Տասն օր առաջ տեղի է ունեցել ևս մեկ նման հանդիպում՝ «յոթնյակը» գումարած առաջատար, զարգացող երկրները… Հանդիպումն անցկացվել է բացարձակ գաղտնիության պայմաններում, դրա վերաբերյալ ոչ մի տեղ ոչինչ չի հաղորդվել, ոչ մի արտահոսք չի եղել»,- ասել է Լավրովը:

2023 թվականի սկզբին Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «խաղաղության բանաձևը» ներառում է ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում, 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, բոլոր գերիների ազատ արձակում, միջուկային, պարենային և բնապահպանական անվտանգության ապահովում։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հանդիպմանը մասնակցած կողմերը պայմանավորվել են հանդիպում անցկացնել հունվարին, իսկ փետրվարին՝ գագաթնաժողով, որտեղ կհաստատվի «խաղաղության բանաձևը»։

Բացի այդ, Լավրովը հարցազրույցում նշել է, որ այդ հանդիպմանն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռուսաստանի Դաշնությանը «թշնամի» է անվանել։

Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և որ «մեկ անգամ չէ, որ փորձում են նվաճել ու հպատակեցնել ՌԴ-ն»։