
Ինը ամիս մեր կյանքից խլեցիք անիմաստ, ինչո՞ւ․ Իգոր Սարգսյանը՝ դատավորին
Ինը ամիս մեր կյանքից խլեցիք անիմաստ․ այսօր Բագրատ սրբազանի ու աջակիցների գործով հերթական դատական նիստում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։
«Վարչապետի աթոռը զբաղեցնողն իմ ընկերոջ աղջկան՝ զոհված Մերուժան Մոսիյանի դստերն ասում է՝ «փախած»։ Վայրկյաններ անց ասում է՝ չեմ ասել։ Նա վայրկյաններ անց ստեց, հետո ներողություն խնդրեց։ Եվ ի՞նչ փոխվեց ներողությամբ։ Մեզ էլ նույն ձևով՝ ստելով են այստեղ պահում։ Ստի վրա խլում եք իմ կյանքի ժամանակը, ինչո՞ւ»,- ասաց նա՝ դիմելով դատավորին։
«Ազատ արձակեք մեզ, արդարություն հաստատեք»,- հավելեց նա։


