
Նրանք հիմարներ չեն, նրանք իրականում շատ խելացի են․ Թրամփը՝ Իրանի մասին
Մենք պետք է կանգնեցնեինք այդ մոլագարին՝ գերագույն առաջնորդին, որն այլևս մեզ հետ չէ։ Նա այդքան էլ գերագույն չէր․ նախարարների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մասին, որը սպանվել է ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով։
Թրամփի հայտարարությունները՝ կետերով․
- Այդ նրանք (Իրանը-Խմբ․) են աղաչում գործարք կնքել, ոչ թե ես։ Եթե նրանք ճիշտ գործարք կնքեն, ապա Հորմուզի նեղուցը կբացվի։
- Նրանք հիմարներ չեն. նրանք իրականում շատ խելացի են։Նրանք հիանալի բանակցողներ են։
- Օբաման Իսրայելի փոխարեն ընտրեց Իրանը։
- Իրանական հրթիռներից մեկը թռել է 2500 մղոն. նրանք կարծես նման հրթիռ չունեին։ Մենք ճիշտ էինք այս հարցում։
- Մեծ Բրիտանիան չուզեց ներքաշվել այս պատերազմի մեջ։ Մենք նույնպես չենք ուզում ներքաշվել նրանց պատերազմների մեջ։
- Սա փորձություն էր ՆԱՏՕ-ի համար։ Սա փորձություն էր՝ արդյոք դուք կօգնե՞ք մեզ։ Դուք պարտավոր չէիք, բայց չարեցիք, մենք դա հիշելու ենք։
- Փիթ Հեգսեթը պարզապես ծնվել է այս դերի համար։ Նա հիանալի աշխատանք է կատարում։


