27 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը․ ԵԽ նախագահ

Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը․ ԵԽ նախագահ

Եվրամիության և Հայաստանի միջև առաջին երկկողմ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում՝ մայիսի 4-ին Հայաստանի մայրաքաղաքում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո․ հայտարարել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

«Եվրամիությունը կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, իսկ Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը», – նշել է ԵՄ խորհուրդը։

Գագաթնաժողովում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Ուկրաինայում և Իրանում ռազմական հակամարտությունները, գլոբալ տրանսպորտային միջանցքների ստեղծումը և Հարավային Կովկասում բարգավաճումը։

«Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը մեր առաջին գագաթնաժողովի միջոցով: Միավորված ընդհանուր արժեքներով, միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ նվիրվածությամբ՝ այս կարևորագույն իրադարձությունը կնշանակի կարևոր ներդրում Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապի և բարգավաճման գործում», – նշել է Անտոնիու Կոշտան։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026