27 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի դեմ պատերազմից հետո ամերիկյան ռազմատեխնիկայի վերականգնումն ԱՄՆ-ին կարժենա 1,4-2,9 միլիարդ դոլար․ WSJ

Իրանի դեմ պատերազմից հետո ամերիկյան ռազմատեխնիկայի վերականգնումն ԱՄՆ-ին կարժենա 1,4-2,9 միլիարդ դոլար․ WSJ

Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք մոտ 10․000 զինվոր ուղարկելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունների ֆոնին․ հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Տարածաշրջանում ամերիկյան զորքերի ուժեղացումը կարող է ներառել հետևակ և զրահատեխնիկա՝ բացի արդեն տեղակայված 5․000 ծովային հետևակայիններից և մի քանի հազար դեսանտայիններից։

Պարբերականը նաև հայտնել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի ծախսել մոտ 1,4-2,9 միլիարդ դոլար՝ վնասված և կորած ռազմական տեխնիկան վերականգնելու կամ փոխարինելու համար։

 Պենտագոնի նախկին պաշտոնյայի խոսքով՝ սխալմամբ խոցված երեք F-15E-ները փոխարինելու համար նոր F-15 կործանիչների ձեռքբերումը կարժենա 300 միլիոն դոլար։ Վերանորոգման կարիք կունենա նաև F-35A Lightning II-ը, որը վթարի է ենթարկվել Իրանի ենթադրյալ հարվածից հետո, որի արժեքը կազմում է մոտ 82,5 միլիոն դոլար։ Վթարի ենթարկված KC-135 տանկերը, որի արտադրությունը դադարեցվել է, հավանաբար կփոխարինվի KC-46 տանկերով, որի արժեքը կկազմի 165 միլիոն դոլար, սակայն տարածաշրջանում առկա այլ վնասված ինքնաթիռները նույնպես վերանորոգման կարիք կունենան։

Ավելին, ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է տասնյակից ավելի MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 16 միլիոն դոլար է։ Դրանց արտադրությունը նույնպես դադարեցվել է, և նոր MQ-9B անօդաչու թռչող սարքերի արտադրությունը կարժենա 30 միլիոն դոլար։

Իրանն առնվազն մի քանի հարված է հասցրել Մերձավոր Արևելքի շատ երկրներում ռադարների, կապի և հակաօդային պաշտպանության համակարգերին, այդ թվում՝ վնասելով Քաթարի AN/FPS-132 վաղ նախազգուշացման համակարգը, որի արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, նոր AN/TPY-2 ռադարների ձեռքբերումը կարժենա 300 միլիոն դոլար։

The Wall Street Journal-ը նշել է, որ USS Gerald R. Ford ավիակրի վրա հրդեհի պատճառած վնասը դեռևս անհայտ է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026