
Թրամփի ստորագրությունն այսուհետ կլինի ԱՄՆ թղթադրամների վրա
ԱՄՆ թղթադրամներն այս ամռանից սկսած «կկրեն» նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը․ գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սա առաջին դեպքն է, երբ գործող նախագահն ամերիկյան թղթադրամ է ստորագրում։
Նոր թղթադրամները թողարկվել են ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ․ 165 տարվա ընթացքում առաջին անգամ այս թղթադրամները չեն պարունակի ԱՄՆ գանձապետի ստորագրությունը։
Թրամփի և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ստորագրություններով առաջին 100 դոլարանոց թղթադրամները կտպագրվեն հունիսին։


