
ԱՄՆ-ն ինքնակառավարվող մոտորանավակներ է տեղակայում Իրանի հետ հակամարտության ֆոնին
Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ գործողության շրջանակում պարեկային գործողությունների համար տեղակայել է ինքնակառավարվող մոտորանավակներ․ գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը հաստատում է նման նավերի օգտագործումն ակտիվ հակամարտության ընթացքում։
Նավերի տեղակայման մասին նախկինում չէր հաղորդվել։


