27 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անդրանիկ Քոչարյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի արարքները․ Քրիստինե Վարդանյանը՝ 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի մասին

Անդրանիկ Քոչարյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի արարքները․ Քրիստինե Վարդանյանը՝ 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի մասին

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին մենք չենք մասնակցել, որովհետև ասել ենք, որ Անդրանիկ Քոչարյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի արարքները, առավել ևս՝ օբյեկտիվ գնահատականներ տալ․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Բայց արդյունքում, նրա խոսքով, իրենք խոստացել են բացահայտել պատերազմի հանգամանքներն ու ամբողջ ճշմարտությունը։

«Այն դեպքում, երբ իրենք քննել են իրենց իսկ ենթադրյալ հանցագործությունները, ստացել են մի փաստաթուղթ, որի տակ չեն ստորագրել անգամ իրենց հանձնաժողովի անդամները, և ֆորմալ առումով զեկույց որպես այդպիսին գոյություն չունի։ Բայց, բնականաբար, հարց է առաջանում՝ այդ զեկույցն ինչի՞ չեն հրապարակում»,- ասաց նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026