27 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Instagram-ն ու YouTube-ը մեղավոր են ճանաչվել օգտատերերի մոտ կախվածություն առաջացնելու համար

Instagram-ն ու YouTube-ը մեղավոր են ճանաչվել օգտատերերի մոտ կախվածություն առաջացնելու համար

Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ՝ Instagram-ը և YouTube-ը կախվածություն են առաջացնում և միտումնավոր մշակվել են այնպես, որ օգտատերերը՝ հատկապես երեխաները, դրանք օգտագործեն երկար ժամանակ․ գրում է BBC-ն։

Գործի շրջանակում Meta-ն ու Google-ը պարտավորվել են վճարել 6 միլիոն դոլար Քեյլի անունով աղջկան, որին դատարանը տուժող կողմ է ճանաչել։

Աղջկա խոսքով՝ հարթակների պատճառով իր մոտ մարմնի դիսմորֆիկ խանգարում, դեպրեսիա և ինքնասպանության մտքեր են առաջացել։

Երկու ընկերություններն էլ մտադիր են բողոքարկել որոշումը․ Meta-ն նշել է, որ միայն մեկ հավելվածը չի կարող լինել միակ պատասխանատուն դեռահասների հոգեկան առողջության խնդիրների համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026