
Ե՛վ Ղրղզստանի, և՛ Հայաստանի տնտեսություններն ավելի ակտիվ պետք է մասնակցեն ԵԱՏՄ նախագծերին․ Օվերչուկ
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ցանկանում է, որ Ղրղզստանն ու Հայաստանն ավելի ակտիվ մասնակցեն միության մյուս երկրների հետ համագործակցությանը․ ինչպես գրում է vesti.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք, իհարկե, հետաքրքրված ենք, որ և՛ Ղրղզստանի, և՛ Հայաստանի տնտեսություններն ավելի ակտիվ մասնակցեն նման նախագծերին և օգտվեն այլ երկրների հետ համագործակցությունից», – նշել է նա։


