
Եթե արցախցիները չեն կռվել, այդ ինչպե՞ս է ստացվել, որ «չկռված» ՊԲ հրամանատարն իր ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում․ Տիգրան Աբրահամյան
Եթե 2023 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպե՞ս է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողություններից հետո Պաշտպանության բանակի «չկռված» հրամանատարն իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում․ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահմայանը։
«Սա երկու բան կարող է նշանակել։ Առաջինը՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն՝ հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կա՛մ Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր են բոլոր այն իրավիճակները, երբ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք, իր գնահատականներով, «փախածներ» են։ Այսինքն՝ կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում այստեղ չի կարող ներկայացնել»,-ասաց նա։


