
Ամերիկյան և սիոնիստական վախկոտ ուժերը փորձում են անմեղ մարդկանց օգտագործել որպես կենդանի վահան․ ԻՀՊԿ
Ամերիկյան և սիոնիստական վախկոտ ուժերը, որոնք չունեն իրենց սեփական ռազմաբազաները պաշտպանելու քաջություն ու կարողություն, իսլամական զինյալների կրակային հզորությունից վախենալով, փորձում են քաղաքացիական վայրերն ու անմեղ մարդկանց օգտագործել որպես կենդանի վահան․ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Քանի որ մեր պարտականությունն է վերացնել ամերիկյան ահաբեկչական ուժերը և բռնազավթող ռեժիմը, որոնք զբաղվում են Իրանի խաղաղ բնակիչների և անհատների սպանությամբ, որտեղ էլ որ նրանք գտնվեն, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ուժերը՝ վտանգից խուսափելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։


