
Փոլ Մաքքարթնին հայտարարել է իր 19-րդ սոլո ալբոմի թողարկման մասին
The Beatles խմբի համահիմնադիր Փոլ Մաքքարթնին հայտարարել է 6 տարվա ընթացքում իր առաջին նոր ալբոմի թողարկման մասին․ գրում է BBC-ն։
«The Boys Of Dungeon Lane» ալբոմն ստեղծելիս երաժիշտը ոգեշնչվել է պատերազմից հետո Լիվերպուլում անցկացրած մանկությունից․ ալբոմն անվանակոչվել է Լիվերպուլի արվարձան Սփեյքի ճանապարհներից մեկի անունով, որը տանում է դեպի Մերսիի ափ, որտեղ երիտասարդ Մաքքարթնին կեսօրներին դիտում էր թռչուններին։
Ալբոմի առաջին երգի՝ «Days We Left Behind»-ի պրեմիերան տեղի է ունեցել BBC Radio Merseyside ռադիոկայանի եթերում։ Երգի մեջ կան նաև հիշողություններ The Beatles խմբի ստեղծման մասին՝ Լիվերպուլում գտնվող իր մանկության տանը։
«Սա ինձ համար ավելի շուտ հիշողությունների երգ է», – 83-ամյա երգիչն ասել է իր նոր ալբոմի մասին հայտարարելիս։
«The Boys Of Dungeon Lane»-ը կլինի երաժշտի 63 տարվա ձայնագրման կարիերայի ընթացքում 19-րդ սոլո ալբոմը։


