27 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
​​ՔՊ-ում քննարկվում է նոր Սահմանադրության նախագիծը․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընթացքի մասին

​​ՔՊ-ում քննարկվում է նոր Սահմանադրության նախագիծը․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընթացքի մասին

ԱԺ-ում ճեպազրույցի ժամին ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծի շուրջ ընթացող քննարկումներին՝ նշելով, որ գործընթացը դեռ աշխատանքային փուլում է։

Նա պատասխանելով լրագրողի հարցին՝ ընդգծել է, որ քննարկումները շարունակվում են իշխանական թիմի ներսում, իսկ հետագայում կտեղափոխվեն հանրային դաշտ

«Սահմանադրության ու նոր Սահմանադրության տեքստը դեռևս քննարկման փուլում է, խմբակցության հետ էլ է քննարկվում, մեկ հանդիպում եղել է արդեն, սրանք աշխատանքային քննարկումներ են»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ վերջնական տեքստի պատրաստ լինելուց հետո այն կհրապարակվի, և քննարկումները կընդլայնվեն «Երբ հասնենք այն փուլին, երբ քննարկումները ավարտված կլինեն և տեքստը պատրաստ կլինի հրապարակման, այն կհրապարակենք, ինչից հետո քննարկումները կշարունակվեն արդեն հանրային լայն հարթակներում»։

Անդրադառնալով Սահմանադրության նախագծի չընդունվելու դեպքում հնարավոր նոր հանրաքվեների վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ այդ հարցը այս փուլում տեսական է և չի մեկնաբանել։

Միևնույն ժամանակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը հավելել է, որ Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը ներկայացվում է որպես առաջարկ հանրությանը։

«Դա մեր առաջարկն է հանրությանը, և մենք բաց ու հստակ ներկայացնում ենք մեր դիրքորոշումները։ Մեր հիմնական նպատակը հանրության հետ ուղիղ քննարկում ունենալն է՝ հասկանալու և ներկայացնելու, թե ինչու ենք ցանկանում փոփոխել Սահմանադրությունը»,- նշել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026