
Իրանում ռազմավարական նշանակության օբյեկտներում դիվերսիաներ ծրագրող խումբ է ձերբակալվել
Իրանի հետախուզությունը Քերմանշահ նահանգում ձերբակալել է իսրայելական հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի կողմից վերահսկվող երեք անդամից բաղկացած խմբի, որը պլանավորում էր դիվերսիաներ իրականացնել ռազմավարական նշանակության վայրերում և սպանել իրանցի զինվորականներին․ հայտնում է Իրանի պետական հեռարձակողը։
Ձերբակալվածների թաքստոցում խուզարկության արդյունքում հայտնաբերվել է զենք-զինամթերք և զինամթերք պատրաստելու սարքավորումներ։


