
Եթե ընդդիմադիր ուժերը գան իշխանության ու անեն այն, ինչ խոստանում են անել, դա 100%-ով բերելու է պատերազմ․ Ռուբեն Ռուբինյան
Մենք չենք ասում, որ ՔՊ-ն միակ աստվածատուր ուժն է, որ եթե լինի իշխանության, չի լինի պատերազմ, եթե չլինի իշխանության, կլինի պատերազմ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք ասում ենք, որ հունիսի 7-ին մեզ ընտրեն, որ շարունակենք խաղաղության օրակարգը։ Նրանք ասում են՝ այս խաղաղությունն արժանապատիվ չէ։ Եթե այս քաղաքական ուժերը գան իշխանության ու անեն այն, ինչ խոստանում են անել, այսինքն՝ վերանայեն այն խաղաղությունը, որ այսօր կա, դա ավտոմատ 100%-ով բերելու է պատերազմ»,- ասաց նա։


