
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր․ «Вот Так» թելեգրամյան ալիքին ասել է «Ռադիո ՎԱՆ»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը։
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, բայց նրանք հրաժարվել են Այշատից և չեն պատասխանել հարցումներին։
Այշատ Բայմուրադովան Ռուսաստանից Հայաստան էր փախել ընտանեկան բռնության պատճառով։ Նա հոկտեմբերի 15-ի երեկոյան չի վերադարձել Երևանում զբոսանքից և դադարել է պատասխանել զանգերին։
Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել էր, որ նրան մահացած են գտել քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալած բնակարանում։
23-ամյա չեչենուհու սպանության համար կասկածվում է Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Խամզատ Բայսարովը․ ABC Media-ին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեից։


