27 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
25-ամյա իսպանուհին դիմել է էվթանազիայի՝ հոր հետ երկարատև դատական ​​վեճից հետո

25-ամյա իսպանուհին դիմել է էվթանազիայի՝ հոր հետ երկարատև դատական ​​վեճից հետո

Իսպանուհին, որը երկարատև պայքար էր մղել հոր դեմ՝ կյանքին վերջ տալու իրավունքի համար, հինգշաբթի մահացել է էվթանազիայի միջոցով․ գրում է BBC-ն։

Բարսելոնայի 25-ամյա բնակչուհի Նոելիա Կաստիլոն հաշմանդամ էր դարձել 2022 թվականին ինքնասպանության փորձի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Կատալոնիայի կառավարությունն աղջկան շնորհել էր օժանդակ մահվան՝ էվթանազիայի իրավունք 2024 թվականի ամռանը, սակայն գործընթացը կասեցվել էր վերջին պահին՝ նրա հոր ներկայացրած իրավական առարկություններից հետո։

Հայրը պնդում էր, որ դուստրը տառապում էր անձնային խանգարումից, որն ազդում էր նրա դատողության վրա։ Հայրը նաև մատնանշում էր «պետության պարտավորությունը՝ պաշտպանելու մարդկանց կյանքը, հատկապես ամենախոցելիների, ինչպես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երիտասարդի դեպքում»։

 Հոր ու դստեր միջև իրավական պայքարը տևել է 18 ամիս․ ի վերջո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Նոելիա Կաստիլոյի օգտին։

Այս շաբաթվա սկզբին իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Կաստիլոն ասել է, որ հայրը փորձել է օրինականորեն խոչընդոտել իր՝ արժանապատվորեն մահանալու որոշմանը։ Նա նաև պատմել է իր դժվար մանկության մասին, որի մեծ մասն անցկացրել է խնամքի կենտրոններում։

Աղջկա խոսքով՝ իրեն առաջին անգամ սեռական բռնության է ենթարկել նախկին ընկերը, որի հետ հանդիպում էր 4 տարի։ Նրա խոսքով՝ բռնությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը քնաբեր էր ընդունել՝ անքնության դեմ պայքարելու համար։ Մեկ այլ առիթով էլ գիշերային ակումբում նրան բռնության է ենթարկել մի քանի տղամարդ։

25-ամյա աղջիկն ասել է, որ միշտ «իրեն միայնակ է զգացել»՝ հավելելով, որ էվթանազիայի միջոցով մահանալու վերաբերյալ երբեք կասկածներ չի ունեցել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026