27 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Google-ը զգուշացնում է՝ քվանտային մեխանիկայի դարաշրջանը կարող է սպառնալիք ներկայացնել անվտանգության ներկայիս համակարգերի համար

Google-ը զգուշացնում է՝ քվանտային մեխանիկայի դարաշրջանը կարող է սպառնալիք ներկայացնել անվտանգության ներկայիս համակարգերի համար

Google-ը հայտարարել է, որ քվանտային համակարգիչները՝ նոր տեսակի հզոր հաշվողական տեխնոլոգիաներ, կարող են մարտահրավեր նետել առցանց անվտանգության ներկայիս համակարգերին ավելի շուտ, քան շատերը կարծում են․ գրում է Euronews-ը։

Կիբեռանվտանգության մասնագետները տարիներ շարունակ ահազանգել են քվանտային համակարգիչների այնքան հզոր դառնալու հեռանկարների մասին, որ ապագայում դրանք կարող են կոտրել մեր առցանց զրույցները, բանկային հաշիվները և կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանող համակարգերը՝ քաոս առաջացնելով կառավարությունների և բիզնեսների համար։

Google-ը նշել է, որ «քվանտային համակարգիչները լուրջ սպառնալիք կներկայացնեն ներկայիս կրիպտոգրաֆիկ ստանդարտների, մասնավորապես՝ կոդավորման և թվային ստորագրությունների համար»։

Ընկերությունը հայտարարել է, որ մինչև 2029 թվականը կսահմանի հետքվանտային կրիպտոգրաֆիայի (կոդավորման տեսակ, որը նախատեսված է քվանտային համակարգիչներից պաշտպանվելու համար) անցնելու ժամանակացույց՝ կոչ անելով այլ ընկերությունների հետևել իր օրինակին։

Google-ը զգուշացնում է, որ անհրաժեշտ են գործողություններ, նախքան «ապագայի քվանտային համակարգիչը կկարողանա կոտրել ներկայիս կոդավորումը»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026