
Ալեն Սիմոնյանի հետ վիճած ակտիվիստի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
ռ«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,- ABC Media-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Նա վիճել էր իրեն մոտեցած քաղաքացիների հետ, փոխադարձ հայհոյանքներ էին հնչել։


