Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ
Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Դեռևս 2015 թվականին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ
կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների
օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող
համաքրիստոնեական սրբությունը:
Շնորհառատ օրվա կապակցությամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,
հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց
Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշոնրհ Տ․ Մովսես վարդապետ
Սարգսյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. Դուրս բերվեց
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Սրբազան արարողությանը
ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ
և բազմաթիվ ուխտավորներ:
Սուրբ Պատարագի ընթացքում
եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան
բերեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։
Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Գեղարդով օրհնեց
ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու
համաքրիստոնեական սրբությունը:
Աստվածամուխ Սուրբ
Գեղարդը Մայր Աթոռի մատուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: