27 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թատրոնի միջազգային օրն է․ Կոմիտաս Վարդապետը հեղինակ է օպերային մի քանի նախագծի

Թատրոնի միջազգային օրն է․ Կոմիտաս Վարդապետը հեղինակ է օպերային մի քանի նախագծի

Այսօր թատրոնի միջազգային օրն է։ Կոմիտաս Վարդապետը հեղինակ է օպերային մի քանի նախագծի․ տեղեկացնում են Կոմիտասի տուն-թանգարանից։

««Նրա երազներից մեկն էլ այն էր, որ միշտ պատրաստվում էր մի օպերա շարադրելու հայկական և ընդհանրապես արևելյան եղանակների ոգով․ դրա համար ամենից հարմար նյութը համարում էր մեր «Սասնա ծռերը»», իր հուշերում պատմում է Մ․ Աբեղյանը։

«Ցանկության սահմանում է մնացել նաև նրա մի այլ մտադրությունը՝ Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան Մամիկոնյանի հերոսական պայքարին նվիրված «Վարդան» օպերան գրելը։ Համեմատաբար ավելի լավ բախտ է վիճակվել «Քաղաքավարության վնասները» օպերետին, որ Կոմիտասը գրել ու բեմադրել է Էջմիածնում ։

Կոմիտասի օպերա գրելու հաջորդ փորձը եղել է «Անուշը»։ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմն օպերայի վերածելու առաջին փորձը կատարել է Կոմիտասը։ Օպերային մի քանի մտահղացումների տեր Կոմիտասը ոգևորվել է այդ գաղափարով և անցել գործնական աշխատանքի: Չնայած Կոմիտասի հետևողական ջանքերին, «Անուշ» օպերայի վրա կատարած հնգամյա աշխատանքին, այնուամենայնիվ, նրա ստեղծագործությունն ավարտի չի հասել։ Գրվել են առանձին երգեր ու խմբերգեր, ինչպես, օրինակ՝ «Եկեք քույրեր», «Աղջի անաստված», «Ասում են ուռին», «Համբարձում յայլա», «Օ՜, ինչ սև վիճակ», «Չելավ, էդ չելավ», «Բարձր սարեր» և այլն»,- հայտնում են թանգարանից։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026