28 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանի նախագահը հանդես է եկել լրագրողների սպանությունը դատապարտող հայտարարությամբ

Լիբանանի նախագահը հանդես է եկել լրագրողների սպանությունը դատապարտող հայտարարությամբ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին դատապարտել է Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով լիբանանցի հեռուստատեսային թղթակիցների սպանությունը․ այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահ Ժոզեֆ Աունիը դատապարտել է Իսրայելի հարձակումը լրագրողներ Ալի Շուաիբի, Ֆաթիմա Ֆտունիի և Մոհամմադ Ֆտունիի վրա։ Սա կոպիտ հանցագործություն է, որը խախտում է լրագրողներին պաշտպանող բոլոր նորմերն ու համաձայնագրերը», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ լիբանանյան ռազմական աղբյուրը РИА Новости-ին հայտնել էր, որ լիբանանցի երկու լրագրողները զոհվել են Ջիզին շրջանում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։

Al Jazeera-ն  իր հերթին հաղորդում է երրորդ զոհի մասին, ենթադրաբար՝ վարորդի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026