28 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմադիրներին խանգարում են գրասենյակներ վարձակալել. Դանիել Իոաննիսյանն ահազանգում է

Ընդդիմադիրներին խանգարում են գրասենյակներ վարձակալել. Դանիել Իոաննիսյանն ահազանգում է

«Անկախ դիտորդ» դաշինքում մի շարք արժանահավատ տեղեկություններ են ստացվել տարբեր մարզերում ու Երևանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից գրասենյակների տարածքների վարձակալության խնդիրների ստեղծման մասին. այս մասին գրել է Դանիել Իոաննեսյանը։

«Որոշ շրջաններում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմիններում ներգրավված ղեկավար անձինք «աշխատում» են կոմերցիոն տարածքների սեփականատերերի հետ: Որոշ համայնքներում ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք պարզապես վճարում են տարածքների սեփականատերերին, որ այդ տարածքները ընդդիմությանը չտրվեն:

Որոշ տեղերում էլ տարածքների սեփականատերերը պարզապես վախենում են ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածքներ տալ՝ իրական կամ ենթադրյալ ճնշումներից խուսափելու համար:

Իշխանությունները պետք է զերծ մնան մրցակից ուժերի գործունեությունը սահմանափակող քայլերից, որոնք կարող են բացասաբար ազդել  ընտրություններում մրցակցության հավասար պայմանների սկզբունքի ապահովման վրա»,- գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026