29 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր որդիների մահվան մեղավորները պետք է պատժվեն, մղկտան, քրքրվեն․ Արցախի հերոսի մայր

Մեր որդիների մահվան մեղավորները պետք է պատժվեն, մղկտան, քրքրվեն․ Արցախի հերոսի մայր

Դեռ 2022-ին գերագույն դավաճանը հայտարարեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Դա մարսեց, մի քանի տասնյակ ծնողներիս, ովքեր պատասխանատվության կանչեցին դրան այդ խոսքերի համար, է՛լ ծախված, է՛լ տուն ստացած, է՛լ ինչ պիտակ ասես, որ չկպցրեցին․ գրել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

«Հիմա էլ, 22 թվից ավելի լկտիացած, ասում է. «Ես դիտմամբ զոհողության եմ տարել, որ մենք ազատ լինենք, ինքնիշխան լինենք»։ էրդողանի շունը խոսում է ինքնիշխանությունից։ ալիևի փալասը խոսում է ազատ լինելուց։ Ու այս ամենը մեր որդիներին, մեր զավակներին դիտմամբ զոհողության ուղարկելուց հետո։

Լավ, հիմա՞ էլ եք լռելու, հարգելի ծնողներ։ Հիմա՞ էլ են մի քանի տասնյակ մարդիկ պատասխան պահանջելու նաև ձեր որդիների կյանքի համար։ Դուք էլի թոշակը կտրելու վախից նստելու եք ձեր տներում ու պատասխան չպահանջե՞ք ձեր էրեխու դահճից։ Ոչնչությունը իր բերնով խոստովանում է՝ դիտմամբ տարել եմ զոհաբերության, որ էրդողանին գրկելու, հետը նկարվելու հնարավորություն ունենամ։

Ոտքի ելեք, պահանջատեր եղեք ձեր երեխաներին դիտմամբ մահվան ուղարկողին արժանի պատիժ տալու գործին։ Ընդվզեք, բոյկոտեք, անպատվեք, խոսեք, ձայն հանեք, լուռ մի նստեք։ Մենք ձեր էրեխեքի արյան պատասխանը պահանջելուց վիրավորանք էլ ենք ուտում, հայհոյանք էլ, բա դուք ասելու բան չունե՞ք։ Մենակ մի քանի տասնյակ զո՞հ ենք ունեցել։ Ամոթ չեք անու՞մ, որ լռում եք։ Ձեր էրեխեքն ձեզ երազ չի գալի՞ս։ Ինչ մարդ եք, տո։

Ելեք ոտքի։ Որ բակում ձեր էրեխու մազը ծռեին՝ ազգով-ցեղով. պապով-տատով, հոպար-հորքուրով կգնայիք կռվի. բա ձեր էրեխուն մատաղ ա արել ալիևի ու էրդողանի դիմաց, ասելու բան չունե՞ք։

Ելեք ու պայքարեք ամեն մեկդ ձեր ձևով. գրառում արեք, տեսանյութ հրապարակեք, նկար տեղադրեք, հիշեք, պահանջեք։ Մենակ շիրիմին գնալով ու խունկ ծխելով չի։ Վրեժխնդիր եղեք։ Բա ձեր էրեխու չլինելու պատասխանն ո՞վ պիտի տա։

Ես ամեն օր պայքարի մեջ եմ էս տարիքիս, էս առողջական հալիս։ Ես իմ էրեխու մոտ չեմ հասցնում գնալ, խունկ ծխել, որովհետև խոստացել եմ իր չլինելու վրեժը լուծել։ Խունկ ծխելը հա էլ կա… էն օրը չեն քցել, որ չլինի։ Բայց առաջնահերթ մեղավորները պետք է պատժվեն, մղկտան, քրքրվեն։

Նույնը մեր արցախահայությանն եմ ասում. ամեն մեկիդ տանը առնվազն մեկ զոհ կար դեռ 90-ականներից։ Հիմա էլ չասեմ։ Տեր եղեք ձեր հարազատի, ձեր ամուսնու, եղբոր, որդու արյանը։ Պահանջատեր եղեք մեր հայրենիքը վաճառողներից։ Օր ու արև մի տվեք սրանց, ամեն քայլափոխի թքեք երեսներին, որ մարդամեջ ելնելու իրավունք չունենան։

Պայքարեք, մի համակերպվեք, մի խեղճացեք։ Ձեր տղաները, ձեր որդիները թուրքի առաջ չեն խեղճացել։ Դուք առավել ևս իրավունք չունեք խեղճանալու այս թափթփուկների դեմ»,- նշել է նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026