29 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձեռքով սրտիկը չի նշանակում, որ նա սիրում է բոլորին, նշանակում է՝ նա «սիրում» է միայն յուրայիններին․ փաստաբան

Ձեռքով սրտիկը չի նշանակում, որ նա սիրում է բոլորին, նշանակում է՝ նա «սիրում» է միայն յուրայիններին․ փաստաբան

Հայ հասարակությունը արդեն 8 տարի է պահվում է ծայրաստիճան լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում. գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Ատելության, թույնի, բռնության, «ընդդիմությանը շինելու», «բորդյուրներին պառկեցնելու», հավատավոր ժողովրդի կրոնական զգացմունքները պղծելու, պատերազմի ահով կերակրելու, խոսքի համար մարդկանց հետապնդելու, լայքի համար աշխատանքից ազատելու այս 8 տարիների արշավը հասել է իր գագաթնակետին:

Ոչ ոք չունի մեղավորության այն չափը, որն ունի այս արշավը սկսած և հասարակությանը սև ու սպիտակի բաժանած իշխանությունը:

Ձեռքով սրտիկը չի նշանակում, որ նա սիրում է բոլորին, նշանակում է, որ նա «սիրում» է միայն յուրայիններին: Սիրելը չակերտների մեջ, քանի որ այդքան ատելություն ունեցող անձը նույնիսկ փոքր ու նույնիսկ հաշվարկված սեր չի ունենա իր սրտում:

Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է բոլորի իշխանություն»,- նշել է նա:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026