
ՆԳՆ-ն Սուրբ Աննա եկեղեցուց բերման ենթարկվածների մասին մանրամասներ է հայտնել
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացի է բերման ենթարկվել. ABC Media-ին հայտնում են ՆԳՆ-ից։
«ՆԳՆ Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի», – ասել է է ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նրանցից մեկի մասնակցությամբ մոտ 2 ժամ առաջ միջադեպ էր գրանցվել, երբ վարչապետը եկեղեցում էր:


