
Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ Դավթյան
Տեխնոլոգիական հերթական հաջողված հնարքը․ Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության հարցերի մասնագետ Վահե Դավթյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ սբ Աննա եկեղեցի այցին։
«Նա միշտ գիտի՝ ուր է գնում և ում մոտ: Վերջապես ընդունեք, որ գործ ունենք ամեն քայլ հաշվարկող տեսակի հետ:
Այսօրվա միջադեպը թույլ է տալու նրան վաղը ասել, որ տեղի է ունեցել կազմակերպված հատուկ սադրանք, հավանաբար, Վեհափառի շրջապատի մարդկանց կողմից, ուստի կրկին արդիականանալու է ՀԱԵ բարեփոխման տխրահռչակ օրակարգը:
Նարատիվն էլ կանխատեսելի է՝ «Հայ Առաքելական Եկեղեցին դեմ է խաղաղությանը, ռևանշիստական ուժ է, հիբրիդային գործիք, հետևաբար՝ վտանգ ազգային անվտանգության համար»:
Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել: Սկսվում է նոր փուլ»,- նշել է նա։


