
Աստված չի ընդունում պատերազմներ սկսող առաջնորդների աղոթքները․ Հռոմի պապ
Հռոմի պապ Լևոն 14-րդն այսօր՝ մարտի 29ին, կիրակնօրյա պատարագի քարոզի ժամանակ խոսել է պատերազմներից․ գրում է Reuters-ը։
Պապը խիստ քննադատել է շարունակվող պատերազմները և կոչ արել անհապաղ դադարեցնել կրակն աշխարհի բոլոր ծագերում։
«Աստված չի ընդունում այն առաջնորդների աղոթքները, որ պատերազմներ են սկսում ու արյունոտ ձեռքեր ունեն։ Սարսափելի բռնություն է պատերազմը, իսկ կրոնը չի կարող օգտագործվել այն արդարացնելու համար»,- ընգդծել է պոնտիֆիկոսը։


