30 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա մեկ զոհ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա մեկ զոհ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Nissan Tiida», «Mercedes», «Opel», «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Կամազ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների վիրավորի և մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացի «Կամազ»-ից բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, որոնցից մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026