30 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալված զույգ եղբայրները դպրոցական են, նրանք ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն. ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Զույգ եղբայրները ձերբակալվածի կարգավիճակ ունեն, բայց չգիտենք դեռ, թե ինչ մեղադրանք է առաջադրված։ Մեր հիմնական նպատակը առողջական շատ լուրջ խնդիրներ ունեցող դպրոցական երեխաներին ազատության մեջ տեսնելն է։ Եվ համացանցում տեսա, որ այդ դպրոցական երեխաներին կապում են քաղաքական տարբեր ուժերի հետ, բայց նրանք որևէ առնչություն անգամ չունեն։ Ինչպես հազարավոր քրիստոնյաներ, նրանց ընտանիքը ևս Սուրբ Աննա էր գնացել՝ պատարագին մասնակցելու, Ծաղկազարդի խորհրդին հաղորդակից լինելու համար»,- ասաց փաստաբանը։

Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ դիմել են ՄԻՊ-ին, բայց արձագանք չեն ստացել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026